«+CHAT». ՇՓՎԻ՛Ր ԻՆՉՔԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՍ
Եթե «Viva» կանխավճարային կամ հետվճարային սակագնային պլանի բաժանորդ ես, ապա «+Chat» ծառայությունը հենց քեզ համար է: Ակտիվացրու և անսահմանափակ շփվիր «Viber», «WhatsApp», «Messenger», «Telegram», «Zoom», «Skype», «Zangi», «Snapchat» հավելվածներով։
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *404*1# հրահանգը: Ակտիվացման գինը 500 դրամ է:
· Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *404# հրահանգը։
· «+Chat» ծառայությունից օգտվելիս քո սակագնային պլանում ներառված ՄԲ-երը չեն սպառվում:
· «+Chat» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
· Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
· Հետվճարային բաժանորդների համար ծառայությունն կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և երաշխիքային կանխավճարըբավարար են ակտիվացման համար: