Ծեկռտուք ԱԺ-ի մոտ. Սիսակ Գաբրիելյանը հայհոյելով սկսեց հարվածել քաղաքացիներից մեկին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի դիմաց ծեծկռտուք տեղի ունեցավ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: Քաղաքացիներից մեկը մոտենալով պատգամավորի մեքենային՝ ասաց. «Եկել ես պարգևավճար ստանալո՞ւ»:

 

Սիսակ Գաբրեիլայնը «արա»-ով դիմեց նրանց, ու մեքենայից դուրս եկավ. «Արան դու ես, արա»,-ասաց քաղաքացիներից մեկն ու հրեց պատգամավորին: Վերջինս սկսեց հրել քաղաքացիներին ու քշքշոց սկսվեց: «Ով խփեց ավտոյին, արա: Դու խփեցի՞ր: Սիկտիրներդ քաշեք ստեղից, բ.-ի տղա»,-ասաց Սիսակ Գաբրիելյանն ու սկսեց հարվածեց քաղաքացիներից մեկի դեմքին:

Երկուստեք հնչում էին հայհոյանքներ:

Սիսակ Գաբրիելյանը քաղաքացիներին հայհոյելով նստեց մեքենան և հեռացավ: Քաղաքացիները պատասխան հայհոյանքներով ու ձվերի հարվածներով ճանապարհեցին նրան, տեղեկացնում է News.am-ը: