2020-12-28 12:35
Լրատվական գործակալություններ
Բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ-ի մոտից երթ սկսեցին (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները երթ սկսեցին Երևանի փողոցներով: Նրանք «Նիկոլ դավաճան» վանկարկումներով իջնում են Բաղրամյան պողոտայով:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում, տեղեկացնում է News.am-ը: