2020-12-28 17:59
Լրատվական գործակալություններ
Եվս 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: