«Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա սյունեցիները ներկ են լցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա սյունեցիները ներկ են լցրել։

 

 

«Ժողովուրդ ջան, սա էն չարաբաստիկ զնակն ա, էստեղ կարող է միայն Որոտանինը լինի, միշտ լղոզելու ենք»,– տարածված տեսանյութում ասում է մի տղամարդ։

Հիշեցնենք, որ նախօրեին Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Facebook-ի ուղիղ եթեր էր մտել Որոտան համայնքի մուտքի մոտից և ցուցադրել, թե ինչպես են ադրբեջանցիները Որոտանում տեղադրում «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը, տեղեկացնում է News.am: