ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 4 գերիներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

«Հոսպիտալում կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ»,–նշված է գրառման մեջ։

Երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։