Պրահայի այգուց մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Երևանում Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի) մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

 


Հիշեցնենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև «ամոթի պատ» էին կազմել և շենք մտնող «Իմ քայլի» պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:

Ակցիայի ժամանակ ծեծկռոտւք տեղի ունեցավ ցուցարարների և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: Վերջինս սկսեց բռունցքներով հարվածել ցուցարարներից մեկին: Երկուստեք հնչում էին հայհոյանքներ, տեղեկացնում է News.am: