2020-12-29 17:03
Լրատվական գործակալություններ
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
Փակ գաղտնի թվեարկության արդյունքում ստացած 103 կող և մեկ դեմ ձայներով Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածությունը առաջարկվել էր «Իմ քայլ» խմբակցության կողմից:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, լսելով արդյունքների մասին հաշվետվությունը, ընդմիջեց նիստը և պատգամավորներին հորդորեց գնալ մյուս քվեարկությանը՝ որով նախատեսվում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: