2020-12-29 17:08
Լրատվական գործակալություններ
Նորտարյան օրերին պոլիկլինիկաներում իրականացվելու է COVID-19-ի նմուշառման գործընթաց
Նոր կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց10:00-12:00:
Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը:
Գործընթացը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով, տեղեկացնում է Panorama.am-ը: