2020-12-29 17:58
Լրատվական գործակալություններ
Գորիս համայնքի 12 շենք-շինությունն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են
Հայերը դուրս են եկել Գորիս համայնքի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինություններից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը` նշելով, որ այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Բնակիչները տարածքները երեկ են ազատել: Այս պահին փորձում ենք հասկանալ՝ իրավական առումով այս պրոցեսը որքանո՞վ կարող է մեր օգտին լինել։ 12 շինությունից 3-ը տներ են, որոնց բնակիչները հասցրել են իրենց ունեցվածքի որոշ մասը հանել։ Ադրբեջանցիներն արդեն այդ տարածքում են։ Տեղեկություն, որ հիմա էլ այլ ցուցանակ են պատրաստվում տեղադրել»,- ասաց նա։
Փոխքաղաքապետի խոսքով` այդ 12 շենք-շինության սահմանը հսկում են հայ սահմանապահները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։