Շուռնուխցիները մինչև հունվարի 2-3-ը կարող են մնալ իրենց տներում

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչն ասել է, որ մինչև հունվարի 2-3-ը մնան տներում։ Այս մասին News.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նա ասաց, որ այս պահին գյուղի բնակիչները բացել են Շուռնուխով անցնող մայրուղին։

«ԱԱԾ-ից ներկայացուցչի հետ խոսեցինք։ Մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Այնուհետև կհասկանան հետագա անելիքները։ Այս պահին ճանապարհը բաց է»,- ասաց Հովսեփյանը։