Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ Նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»,ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am: