Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԱԳՆ-Ն ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԵՋ

ՀՀ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և արտաքին անվտանգության դեմ հանցանք կատարելու մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ ներկայացրել է պետական սահմանների սահմանագծման ու սահմանազատման իրավական ամբողջ ընթացակարգը, որը փաստացի պետական դավաճանության հերթական ապացույց էր»,- գրել է Ղազինյանը և կցել ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարությունը և հավելել՝ սույն հայտարարությունը ՀՔԾ և ԱԱԾ քննչական դեպարտամենտը պետք է կցեն վարույթում գտնվող քրեական գործերին, իսկ հսկող դատախազը պետք է այն ներառի Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պետական դավաճանության մեղադրական եզրակացության մեջ:

News.am