2020-12-30 21:45
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է մատուցել նահատակված զինվորների հիշատակին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր` դեկտեմբերի 30-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել նահատակված զինվորների շիրիմներին, հարգել արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ Եռաբլուր այցելությունից, տեղեկացնում է News.am-ը: