2020-12-31 10:55
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Պուտինը Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին
24News-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունանից հետաքրքրվեց, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ։
Աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ գալիք տոների առթիվ ՀՀ երրորդ նախագահը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում։ Օրեր առաջ նրան շնորհավորել է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։