Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր»

Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք են բարձրացրեցրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:

Նորին Սրբությունը այցելել է նաև ազգի հերոս զավակների շիրիմներին, տեղեկացնում է News.am։