2021-01-01 22:43
Լրատվական գործակալություններ
Իտալիայի Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Արցախի անկախությունը և դատապարտելով քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները։
Մեկ այլ գրառմամբ դեսպանությունը հայտնում է, որ Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։
«Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Օսիա Սոպրա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: