Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պատճատով

Կիրակի Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում, եւ նոր կազմով Կոնգրեսը սկսել է իր աշխատանքը քաղաքական անորոշության ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Սենատում կուսակցական վերահսկողությունը դեռեւս չի որոշվել, եւ հանրապետականները որոշել են պայքարել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Փելոսիի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատի 2016 անդամներից 209-ը: Ընդ որում՝ Դեմոկրատական կուսակցության հինգ անդամները որոշել են չքվեարկել Փելոսիի օգտին:

«Այսօր, երբ մենք պատրաստ ենք երդմնակալության, մենք ստանձնում ենք նույնչափ ծանր պատասխանատվություն, որի հետ բախվել ենք ղեկավարների նախորդ սերունդների ժամանակ: Մենք գումարում ենք նոր Կոնգրեսը արտասովոր դժվարությունների ժամանակաշրջանում»,-ասել է Փելոսին իր ելույթի ընթացքում՝ հիշեցնելով նաեւ կորոնավիրուսի պատճառով ավելի քան 35 000 ամերիկացիների մահվան մասին:

«Այժմ մեր պետության համար ապաքինվելու ժամանակն է: Մեր առաջնային խնդիրը դեռեւս կորոնավիրուսը հաղթահարելն է: Եւ մենք կհաղթենք»,-հավելել է նա՝ խոստանալով շարունակել 892 միլիարդ դոլարի չափով փաթեթի օգնությունը, որը Կոնգրեսը հաստատել է դեկտեմբերին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am