2021-01-04 15:27
Լրատվական գործակալություններ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 193 նոր դեպք
Հայաստանում հունվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160220 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 598705 վերջին մեկ օրում` 1201 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11834 պացիենտ։
Վերջին տվյալներով ապաքինվել է 144831 անձ` վերջին մեկ օրում 740 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2864 է:
Փաստինֆո