2021-01-04 18:13
Լրատվական գործակալություններ
Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք
Սրբազան հայրն այցելել է նաև Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցի և ապա Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես մեծ եկեղեցի։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր այցելել է Մարտունու շրջան: Տեղեկությունը հրապարակվել է սրբազանի ֆեյբուքյան էջում։
«Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ է այցելել Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցի և ապա Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես մեծ եկեղեցի։
Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ:
Sputnik Արմենիա