Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության շենքի առջեւ են․ (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 5-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ երկար ժամանակ է, ինչ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիաներ են կազմակերպում պատասխանատու գերաստեսչությունների շենքերի դիմաց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբեր ընդունում է նրանց, սակայն ստացած անորոշ պատասխանները չեն գոհացնում զինծառայողների հարազատներին։

Նրանք նամակով դիմել են նաեւ ռուսական կողմին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով գտնել իրենց զավակներին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am