2021-01-05 21:08
Լրատվական գործակալություններ
Երևանը պատվել է ցրտաշունչ եղյամով
Երևանում դեկտեմբերի վերջից սառնամանիքներ են։
Ամբողջ քաղաքը պատվել է եղյամով, արդեն մի քանի օր է` սառնամանիքներ են։
Խիտ ամպամածությունն ու մառախուղը պատել են ոչ միայն մայրաքաղաքը, այլև ողջ Արարատյան դաշտավայրը, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռները։
Ի դեպ, Հայաստանի մյուս շրջաններում, մասնավորապես` Տավուշում, Լոռիում և Սյունիքում, ինչպես նաև Արցախում, ըստ օդերևութաբանների, արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը հասնում է +15...+19–ի։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Արարատյան դաշտավայրում սառը օդի կուտակում էր գրանցվել 2016–17թթ.–ին, երբ դեկտեմբերի կեսերից, ավելի քան 40 օր, Երևանում և ողջ Արարատյան դաշտավայրում գրանցվում էին խիստ սառնամանիքներ։
Այն ժամանակ Երևանում ցերեկային ժամերին -7...-9 էր, գիշերը` -11...-13։
Նովոստի–Արմենիա