Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը

Փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է Ջո Բայդենի հաղթանակի մասին` պաշտոնապես ավարտելով 2020-ի նախագահական մրցավազքը:

Հինգշաբթի վաղ առավոտյան Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց ընտրված նախագահ Ջո Բայդենի տարած հաղթանակն ընտրություններում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների բազմությունը նախօրեին գրոհել էր Կապիտոլիումը:

Երբ օրենսդիրները պաշտոնապես հաստատեցին յուրաքանչյուր նահանգի ընտրիչների կոլեգիայի ձայները, Մայք Փենսը Պալատի եւ Սենատի համատեղ նիստին հայտարարեց, որ Բայդենը եւ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը 306 ձայն են ստացել 232 դիմաց Թրամփի եւ Փենսի օգտին:

Ընտրիչների կոլեգիայում ընտրված նախագահի հաղթանակը հաստատող քվեարկությունը վերջին քայլն է հունվարի 20-ին նախատեսված նրա երդմնակալությունից առաջ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am