Փաշինյանի կողմից ստորագրած որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող ունենալ իրավազորություն և ենթակա չէ կիրառման ՀՀ ինքնիշխան տարածքում. Ղազինյան
Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Ես՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացի Արթուր Ղազինյանս, հայտարարում եմ, որ.
1. Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ;
2. Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է ՀՀ օրենքներից դուրս;
3. Նրա կողմից ստորագրած որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող ունենալ իրավազորություն և ենթակա չէ կիրառման ՀՀ ինքնիշխան տարածքում՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
ՀՀ արժանապատիվ քաղաքացի՝Արթուր Ղազինյան»,- գրել է Ղազինյանը։
ՓԱՍՏԻՆՖՈ
"Я, достойный гражданин РА Артур Казинян, заявляю, что не уполномочиваю Пашиняна выступать от моего имени, вести переговоры или подписывать какой-либо документ", - пишет Казинян.
По словам политика, Никол Пашинян не выражает воли Армянской нации и действует вне законов РА.
"Ни один подписанный им международный документ не может обладать юридической силой и не подлежит применению на суверенной территории РА органами государственной власти и местного самоуправления", - написал Казинян, сообщает ФактИнфо.