2021-01-08 16:34
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները կարող են այցելել Հայաստան՝ առանց մուտքի վիզայի. ԱԳՆ-ն թարմացրել է ցանկը
ՀՀ ԱԳ նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբունքով, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։
Ըստ այդմ` Ադրբեջանի քաղաքացիները կարող են նաեւ Հայաստան գալ՝ առանց մուտքի վիզայի: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկությունը նոր չէ, սակայն ավելի ուշ կներկայացնի, թե ինչ սկզբունքով են քաղաքացիները մուտք գործելու մի երկիր, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ:
ՓԱՍՏԻՆՖՈ