2021-01-08 18:25
Լրատվական գործակալություններ
0
Մայր Աթոռը հունվարի 10-ին հրավիրում է աղոթքի՝ գերիների եւ անհայտ կորածների համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հայ ժողովրդին հրավիրում է աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետեւանքով գերեվարվածների, անհայտ կորածների եւ նրանց տունդարձի համար։
«Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,- ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am