Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լքում է «Իմ քայլը»  խմբակցությունը և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր: Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։

«Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել  նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից: Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը: Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք», - նշել է նա։

Sputnik Արմենիա