2021-01-09 11:52
Լրատվական գործակալություններ
Ջաբրայիլում 3 զինվորի աճյուն է հայտնաբերվել. որոնողական աշխատանքները 2 օրով դադարեցվել են
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Արցախում երեկ` հունվարի 8–ին, հայտնաբերվել է ևս 3 աճյուն: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային գոտիներից մեկում։ Երեքն էլ զինծառակողների դիեր են եղել»,–ասաց նա։
Թադևոսյանը հայտնեց, որ այսօր և վաղը որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացնի. ռուս խաղաղապահները հերթափոխ պետք է կատարվի։ Նրա խոսքով`առաջին անգամ է, որ աշխատանքները կանգ են առնում, չհաշված երկու օր Հադրութ մտնելու` ադրբեջանական կողմի արգելքին։
Երկուշաբթի օրն արդեն իսկ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն։
Sputnik Արմենիա