Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ (տեսանյութ)

Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ պահանջելով, որպեսզի նա հրապարակի, թե այս անգամ ժողովրդից գաղտնի ինչ է ստորագրելու Մոսկվայում: Այս մասին հայտնում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը:


Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am