2021-01-11 15:48
Լրատվական գործակալություններ
Կրեմլում սկսվել են Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի բանակցությունները
Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները:
Նախատեսվում է դիտարկել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը եւ քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է հատկացվելու ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնության ցուցաբերման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման հարցերին:
Դրանից բացի, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am