Պուտինը նշել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի խնդիրները

Լեռնային Ղարաբաղում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմամբ կզբաղվի ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հատուկ եռակողմ աշխատանքային խումբը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Առանձնահատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրը: Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- ասել է Պուտինը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am