ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՈՎ ԿԶԲԱՂՎԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՒՄԲ
Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Մինչ բանակցությունները սկսելը, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շնորհակալ է Ալիևին և Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու նպատակով Մոսկվա գալու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ՀՅՈՒՐԵՐԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ Կրեմլի առաջին մասնաշենքի ներկայացուցչական կաբինետի մեծ կլոր սեղանի մոտ: Պուտինը սեղմել է Ալիևի ձեռքը և գրկել նրան, ապա նույն կերպ ողջունել է Փաշինյանին: Նստելով սեղանի շուրջ` Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ողջունել են միմյանց և գլխով արել:
Բոլոր ղեկավարներն առանց դիմակների էին: Ռուսաստանի նախագահի բացման խոսքից հետո բանակցությունները շարունակվեցին դռնփակ:
Ռուսաստանի միջնորդական ջանքերն ուղղված էին Լեռնային կայուն հրադադարի հաստատմանը Ղարաբաղում,- հայտարարել է ՌԴ նախագահը:
«Ցանկանում են շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի գործընկերներ` ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերը դրականորեն անկալելու համար, որոնք նպատակ ունեին օգնել դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և կայուն հրադադարի հասնել»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին,- ասել է Պուտինը:
«Միևնույն ժամանակ, ես կցանկանայի հատուկ նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում փորձել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական զարգացումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները գործընկերների, Մինսկի խմբի նախագահների հետ»,- ասել է նա:
ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ հետևողականորեն իրականացվում է, սա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հնացած հակամարտության արդար հիմքով երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար,- հայտարարել է ՌԴ նախագահը:
«Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են: Համոզված ենք, որ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հնացած հակամարտության արդար հիմքով երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար` ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների»,- ասաց Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը նաև հիշեցրեց այն մասին, թե ինչպես էր նախապատրաստվում փաստաթուղթը. «Մենք անընդհատ կապի մեջ էինք ձեզ հետ, միասին փոխզիջում էին փնտրում: Հենց մեր համատեղ ջանքերի արդյունքում ինտենսիվ, այդ թվում, ինչպես հիշում եք, գիշերային հեռախոսազրույցներից հետո համաձայնեցվեց եռակողմ հայտարարությունը, որը մենք ձեզ հետ ստորագրեցինք»:
ՌԴ նախագահը նաև շեշտեց, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական կետերին: «Մենք շարունակում ենք պարբերաբար համեմատել գործընկերների հետ... մեր գործողությունները»,- հավելեց նա:
Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմամբ կզբաղվի ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հատուկ եռակողմ աշխատանքային խումբը,- ասել է Պուտինը:
«Առանձնահատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրը: Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- ասել է Պուտինը:
Անհրաժեշտ է նախանշել Լեռնային Ղարաբաղում կարգավորման հետագա քայլերը, այդ թվում` խաղաղապահների գործունեության և հումանիտար խնդիրների լուծման հարցերը,- հայտարարել է ՌԴ նախագահը:
«Կարծում եմ, որ այսօր կարևոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտների հետ կապված հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունում: Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հետ կապված հարցերը»,- ասել է Պուտինը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է, ռուսական խաղաղապահ զորակազմը հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և երթևեկության անվտանգության ապահովմանը,- հայտարարել է Պուտինը:
«Լեռնային Ղարաբաղում շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով հրադադարի պահպանման վերահսկման համար հայկական և ադրբեջանական կողմերի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղակայվել: Հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման արդյունավետ համակարգ է ստեղծվել: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 23 դիտակետ կա, իսկ չորս լրացուցիչ դիրքեր պատասխանատու են միջանցքի երկայնքով երթևեկության անվտանգության համար: Այժմ իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է»,- ասել է նա:
Հրադադարից հետո ավելի քան 48 հազար մարդ է վերադարձել Ղարաբաղ, կատարվել է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում,- տեղեկացրել է ՌԴ նախագահը:
«Մենք շատ բան ենք անում ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար: Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ: Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվել է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում»,- ասել է նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:
«Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարևոր և օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը: Նա պարզաբանել է, որ նկատի ունի տնտեսական կապերի և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը:
News.am-ի նյութերով