2021-01-11 18:19
Լրատվական գործակալություններ
«Կոմիտաս-150» հուշադրամը միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը
ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։
Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում, տեղեկացնում է News.am-ը: