2021-01-11 20:07
Լրատվական գործակալություններ
Ալիև․ Հայաստանը Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցություն կունենա
Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ։ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան», - ասել է Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է նաև, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։