Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ․ ՀՀ ՈՐԵՎԷ ՂԵԿԱՎԱՐԻ ՉԵՆ ՆՎԱՍՏԱՑՐԵԼ ԱՅՍՊԵՍ

Ինչու որևէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ու Փաշինյանի այն հայտարարությանը, որ գերիների հարցը հնարավոր չի եղել լուծել։

«Ինչու՞ որևէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Լու՞րջ։ Ես դեռ եղբորս ենթադրյալ ( անուղղակի ապացույցներ կան) գերության ենթատեքստում 2 շաբաթ առաջ էի ասել, որ քանի դեռ սա է ներկայացնում Հայաստանը, այդ հարցը չի կարող լուծվել։ Ոչ թե նրա համար, որ սա չէր ուզի դա անել, այլ քանզի չի կարող։ Չի կարող, քանզի թուրքի առջև ու թուրքից ստորացած մեկն է։ Հայաստանի որևէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես։ Այսպես անսահման ու անխիղճ։

Ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք նա անկարող է լուծել այդ հարցը, ինչպես ՀՀ շահից բխող որևէ այլ հարց։ ալիևը ինչպես ուզում է և կարող է, ստորացնում է նրան։ Ուժը պատում է՝ անում է։ Պարզ մարդկային բան եմ ասում։ Անգամ եթե ծանր ու դառը բան է՝ սովորեք ընդունել։ Բայց չհաշտվել»,- գրել է նա։

News.am