Հայ առաքելական եկեղեցին նոր թեմ ունի

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և կոնդակով, հունվարի 11-ին` Արարատի մարզում հիմնվեց Մասյացոտնի թեմը: Այս մասին նշված է Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջում։

«Այսօր Հայրապետական այս կոնդակով Արարատյան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծուխերը միավորելով՝ հաստատում ենք Մասյացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով»,–մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։