ԱՀԿ-ն բացառում է Covid-19-ի հանդեպ կոլեկտիվ իմունիտետի առաջացումը 2021-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ 2021-ին կորոնավիրուսի հանդեպ կոլեկտիվ իմունիտետ չի առաջանա, գրում է ՌԲԿ-ն։

«Նույնիսկ երբ պատվաստանյութը սկսի պաշտպանել բոլոր խոցելի մարդկանց, մենք չենք կարողանա 2021-ին հասնել պոպուլյացիոն իմունիտետի որևէ մակարդակի»,- ասել է նա։

Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունիտետ կառաջանա մի քանի երկրում, «բայց դա չի պաշտպանի ամբողջ աշխարի մարդկանց»։

Միևնույն ժամանակ Սվամինաթանը նշել է պատվաստանյութերի մշակման գործում առկա «անհավանական առաջընթացը»:

«Դեռևս մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ։ Եվ դրանք կստանան բոլոր երկրները, սակայն մենք պետք է համբերատար լինենք»,- ասել է նա, տեղեկացնում է PanARMENIAN.Net։