Հայ սպառողները ստիպված կլինեն օգտագործել ավելի թանկ էլեկտրականություն

Անցած տարվա սեպտեմբերին Ղարաբաղում սկսված իրադարձությունների և առաջացած բացասական հետևանքների պատճառով էլեկտրաէներգիայի հայ սպառողներն այսուհետև ստիպված կլինեն օգտագործել ավելի թանկարժեք էլեկտրականություն, որն արտադրվում է Հայաստանի ներքին ռեսուրսների հաշվին: Այս մասին հունվարի 12-ին Ազգային ժողովում Տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ Ղարաբաղում զգալի թվով ՀԷԿ-երի կորստի հնարավոր հետևանքներին առնչվող հարցին:

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում լուծել էլեկտրամատակարարման խնդիրները: «Ղարաբաղում վերջին պատերազմում անահաջողությունների պատճառով մենք կորցրել ենք 8-10 մեգավատտ հզորությամբ մի քանի տասնյակ ՀԷԿ-եր: Ղարաբաղն ինքը սպառում էր ժամում 590 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի մետք է մեզ տրամադրեր 330 մլն կիլովատտ: Բայց այնպես է ստացվել, որ հիմա մենք պետք է Ղարաբաղն ապահովենք էլեկտրաէներգիայով: Մենք ընդհանրապես տվյալներ ունե՞նք այն մասին, թե քանի կիլովատտ էլեկտրաէներգիա ենք կորցրել»,- հետաքրքրվեց Մելքումյանը:

Ի պատասխան՝ փոխնախարարը պարզաբանեց, որ Ղարաբաղում արտադրվող էլեկտրաէներգիան 7 տոկոսով ավելի էժան էր տեղականից, քանի որ չէր նախատեսում առաքման ծախսերը և հնարավոր կորուստները: Դրանից բացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն սկսել է Հայաստանից էլեկտրաէներգիա ներմուծել, ճիշտ է՝ առայժմ ոչ մշտական ռեժիմով: Վարդանյանի կարծիքով՝ տեսականորեն տարեկան կտրվածքով կարող է և չառաջանա Հայաստանից ԼՂՀ էլեկտրաէներգիայի արտահանման անհրաժեշտություն: Դա կախված է սեզոնից: «Իրավիճակը կպարզվի արդեն տարեվերջին: Այդ ժամանակ մենք արդեն կկարողանանք կատարել ստեղծված իրավիճակի համապատասխան գնահատում: Բայց եթե անգամ առաջանա էլեկտրաէներգիայի մատակարարումների անհրաժեշտություն, այն այդքան զգալի չի լինի»,- հավաստիացրեց Վարդանյանը:

Պաշտոնյան, այդուհանդերձ, խոստովանեց, որ հիմա իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ հանրապետությունում ջեռուցման համակարգը լիովին չի վերականգնվել, իսկ մարդիկ ստիպված են օգտվել էլեկտրական տաքացուցիչներից, որոնք գործածում են բավական մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, տեղեկացնում է News.am: