Սոթքի ոսկու հանքում կրճատումներ են սկսվել

Սոթքի ոսկու հանքում կրճատումներ են սկսվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am:

Նա հայտնեց, որ Գեղարքունիքի մարզ մոնիթորինգային այցի շրջանակում հանդիպել է հանքի գործադիր տնօրենի հետ, ով նրան փոխանցել է հայտարարություն: «Այնտեղ իսկապես խնդիրներ կան: Կրճատումների գործընթաց է սկսվել»,-ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ չնայած նրան, որ ընկերությունը մասնավոր է, նա ղեկավարությանը խնդրել է անել առավելագույնը, որպեսզի աշխատակիցների շահերը չտուժեն: Սակայն օմբուդսմենը հարցեր ունի պետական մարմիններին: Օրինակ, թե ինչպես է անցկացվել դելիմիտացիան և որ քարտեզով: