2021-01-12 15:48
Լրատվական գործակալություններ
Միջազգայնագետ․ Չենք ստացել՝ միայն հանձնել ենք ու կորցրել
Մոսկովյան հանդիպումը կարևոր դիվանագիտական ձեռքբերում որակելը նույնն է, ինչ պատերազմը կարևոր ռազմական ձեռքբերում որակելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Երկու դեպքում էլ մենք որևէ բան չենք ստացել՝ միայն հանձնել ենք ու կորցրել: Կորցրել ենք ոչ միայն հայրենիքի կեսը, այլև հույս, ապագա, պետականություն, սուբյեկտայնություն և հեղինակություն: Մնացածը լոլո է»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը: