Դավիթ Բաբայան. Արցախի գոյությունը՝ աշխարհաքաղաքական հրամայական է

Բանակցությունները վերսկսելու փաստը ողջունում են Ստեփանակերտում: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը դիվանագիտությունը սառնասրտորեն բարդ հարցերը կարգավորելու միջոց է համարում և այդ տեսանկյունից է գնահատում մոսկովյան հայտարարությունը:

Տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման թեման նոյեմբերի 10-ի հայտարարության մաս էր, երեկ ընդունվածը՝ դրա շարունակություն, որի իրական կենսագրործումը կախված է նաև Ադրբեջանից:

Արցախի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 10-ի հայտարության տրանսպորտային ապաշրջափակմանը վերաբերող 9-րդ կետն ավելի լայն համատեքստում է դիտարկում. կա Ստեփանակերտի օդանավակայանի խնդիր և նույն հայտարարության մեջ խոսվում է նաև Արցախը Հայաստանին կապող ճանապարհի մասին: