2021-01-13 12:19
Լրատվական գործակալություններ
Եվս 7 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հունվարի 12-ին, Ջաբրայիլի, Սյունիքի և Արցախի միջանկյալ տարածքի և Ֆիզուլիի ուղղություններից հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով` որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև այսօր`Հադրութի, Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի, Քարին տակի ուղղություններով։
«Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է երեք ջոկատ, յուրաքանչյուրում ավելի քան 20 մարդ»,–նշեց Թադևոսյանը։
Ընդհանուր առմամբ, առայսօր 1229 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն է հայտնաբերվել։