2021-01-13 17:45
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, 21-ամյա զինծառայող է վիրավորվել
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ-ն:
«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։