Ռուսաստանի հումանիտար օգնության շնորհիվ Արցախում ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել

Արցախում Ռուսաստանից որպես հումանիտար օգնություն բերված շինանյութերի կիրառմամբ ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել։ ՌԴ ԱԻՆ կայքում նշված է, որ ավելի քան 450 օբյեկտի վերականգնման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են։

Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ մասնագետները Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ շարունակում են ստուգել կացարանների ֆոնդն ու սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները։

Երեկ` հունվարի 13–ին, գերատեսչության մասնագետներն այցելել են տասը օբյեկտ, որոնցում աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքին մասնակցում են ավելի 90 տեղական շինարարական ընկերություն, որոնցից ավելի քան 50-ը՝ Ստեփանակերտում, տեղեկացնում է Sputnik Armenia։