2021-01-14 11:53
Լրատվական գործակալություններ
0
Քերի ԿԱՎԱՆՈ․ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ, ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Կավանոն թվիթերում, անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը գրել է․
«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն էր, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով: Անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է:
Դա այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։