2021-01-14 12:25
Լրատվական գործակալություններ
Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում հավնություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր, տեղեկացնում է News.am-ը: