ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ

Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ տեղահանված արցախցիների և պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց համար։

Արդշինբանկը մեկնարկել է Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ Արցախի հանրապետությունից տեղահանված և պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած երիտասարդների համար:

Ծրագրի շրջանակում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալու բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, իսկ եռամսյա ծրագրի ավարտից հետո գնահատման դրական արդյունքների դեպքում համալրել այդ պահին առկա թափուր աշխատատեղը:

Արդշինբանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ պատերազմից տուժած մեր հայրենակցիներին աջակցելու համար և սոցիալ-տնտեսական վերափոխումների պայմաններում խիստ կարևորում է երիտասարդների անհատական, սոցիալական ու կրթական աճը և պատրաստ է աջակցելու կրթական և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, նրանց զբաղվածությունն ապահովելու գործում:

Նախաորակավորման ծրագրի պայմանների մանրամասներին ծանոթացեք https://www.ardshinbank.am/vacancies հղումով կամ զանգահարելով 012-222222: