2021-01-14 15:45
Լրատվական գործակալություններ
Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ
Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ: Հունվարի 15-ին Շարժման ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: