2021-01-15 09:28
Լրատվական գործակալություններ
Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների ցուցակ են պատրաստել
Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների ցուցակ են պատրաստել: Ինչպես հայտնում է Greek City Times-ը, ցուցակը ներկայացվել է Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի կողմից՝ անցյալ շաբաթ կայացած Եվրոպական խորհրդի դեկտեմբերյան նիստի եզրակացություններին համապատասխան:
Պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց, որոնք զբաղվում են ապօրինի հորատումներով: Ակնկալվում է, որ առաջարկները հաջորդ հինգշաբթի կքննարկվեն ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր կոմիտեի նիստում, տեղեկացնում է News.am-ը: