2021-01-15 09:36
Լրատվական գործակալություններ
Մահացել է Բորիս Գրաչևսկին
71 տարեկանում մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանի հրեական համայնքների Դաշնության Հանրային խորհրդի նախագահ Բորուխ Գորինը։ Նրա խոսքով՝ մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսային վարակը։
Տեղեկությունը հաստատել է Գրաչևսկու կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան։
Գրաչևսկին վարակվել է COVID-19-ը դեկտեմբերի 21-ին, մեկ շաբաթ անց նրան տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 31-ին, Բելոցերկովսկայան պատմել է, որ Գրաչևսկին կայուն ծանր վիճակում է գտնվում։ Նա նաև պատմել է ամուսնուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին ։
Հունվարի 9-ին Mash Telegram-ալիքը հայտնել էր, որ Գրաչևսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին։